Կիմ Չեն Ընը վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել Է հանրության մեջ

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել Է հանրության մեջ՝ այցելելով երկրի զորամասերից մեկին առընթեր ֆերմա: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահն ուղևորության ընթացքում ընդգծել Է, որ գիտնականներն ու ինժեներներն են որոշում երկրի զարգացումը: «Միակ բանը, որի վրա մենք կարող ենք հենվել, գիտության ու տեխնոլոգիաների ուժն Է»,-ասել Է Կին Չեն Ընը: Այդ կապակցությամբ նա հորդորել Է Կորեայի ժողովրդական բանակի բոլոր ստորաբաժանումներին՝ իրենց աշխատանքում, այդ թվում և ֆերմաներում, կիրառել գիտական ու բարձրտեխնոլոգիական մոտեցումներ:

Սա ԿԺԴՀ-ի առաջնորդ առաջին հայտնվելն Է հանրության մեջ Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի աշխատանքային բանակցությունների ստոկհոլմյան փուլից հետո: Հոկտեմբերի 5-ին երկու երկրների ներկայացուցիչները հանդիպել են Շվեդիայում, բայց աշխատանքային մակարդակով կայացած բանակցություններն ավարտվել են անարդյունք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս թեմայով
am