Հայաստանի հավաքականի երկրորդ մարզումային օրը

 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզումային հավաքը Ավանի ֆուտբոլային ակադեմիայում՝ պատրաստվելով 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա երկու հանդիպումներին։ ՀՖՖ-ն տեսանյութով ներկայացրել է երկրորդ մարզումային օրվա ամփոփումը։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմն արդեն մարզվում է ամբողջական կազմով։ Թիմին են միացել նաեւ Վարազդատ Հարոյանը, Սարգիս Ադամյանը, Ռումյան Հովսեփյանը, Ժոաո Արարատը և Տիգրան Բարսեղյանը:

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12-ին արտագնա հանդիպում կանցկացնի Լիխտեյնշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հավաքականի հետ:

Այս թեմայով
am