Բրիտանացին վիճակախաղով 207 մլն դոլար է շահել

Մեծ Բրիտանիայի քաղաքացին EuroMillions վիճակախաղով 207 մլն դոլար է շահել՝ դառնալով թագավորությունում ամենամեծ ջեքփոթի տերը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նշվում է, որ տղամարդը հավաքել է հինգ հիմնական թվերը եւ երկու «երջանիկ աստղերը»։

Մինչ այդ ամենամեծ գումարը շահել էր զույգը Շոտլանդիայից՝ 200 մլն դոլար։

EuroMillions վիճակախաղին մասնակցում են այնպիսի երկրներ, ինչպիսին են Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Իռլանդիան եւ Ավստրիան։ Ընդհանուր առմամբ մասնակցում է մոտ 200 մլն մարդ։

Այս թեմայով
am