Վթարի պատճառով 14 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 24:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի և Գագարին ու Ջրառատ թաղամասերի, ինչպես նաև՝ Նախագահական ամառանոցի ջրամատակարարումը:             

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս թեմայով
am