Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում. Այն հաջող է անցել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի փոխանցմամբ, վիրահատությունը բարեհաջող ավարտվել է: Մանրամասներ ԲԿ-ից չեն հայտնել, մասնավոապես, թե ինչ վիրահատություն է արվել:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am–ին հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել:

«Նախագահին վիրահատել են, ամեն ինչ հաջող է անցել: Ռոբերտ Քոչարյանն իրեն լավ է զգում»,-ասաց Սողոմոնյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Այս թեմայով
am