Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 33,5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 8-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 600 քմ,

Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտ՝ 7000 քմ,

Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ 1 հա, Գոռավան գյուղում՝ 2700 քմ,

Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում՝ 20 հա, Պռոշյան գյուղում՝ 3000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 200 քմ,

Վայոց ձորի մարզի Արին գյուղի մոտակայքում՝ 9 հա, Արփի գյուղում՝ 2 հա,

Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ 500 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել:

Այս թեմայով
am