Ընդամենը մի քանի րոպեում ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը կարող են լոկալ կոնֆլիկտից անցնել միջուկային պատերազմի. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեսակետ է հայտնել, որ մտահոգված է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առճակատման ու անվստահության աստիճանով: Այս մասին հայտնում է Белта-ն:

«Մեզ չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատումն ու անվստահության աստիճանն առավելագույնի է հասել…  ընդամենը մի քանի րոպեում ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը կարող են չնախատեսված տեղային կոնֆլիկտից անցնել միջուկային պատերազմի»,- հայտարարել է Բելառուսի առաջնորդը:

 

Այս թեմայով
am