Ես իմ կյանքի մեծ մասն ապրել եմ օտար երկրներում ,հայրենքից հեռու ու ես հպարտանում եմ նրանով ,որ ոչ ազգանունս է փոխվել ոչ ավանդույթները.Կարեն Բոքսյան

Միացյալ Նահանգներից այս պահին Հայաստանում է մեր հայրենակից սիրված և ճանաչված երգիչ՝ Կարեն Բոքսյանը, ով սիրով համաձայնեց հյուրընկալել  Meganews.am- ին:

Երաժշտությունը բացառիկ երևույթ է` մշակույթի ամենանուրբ, միևնույն ժամանակ` ամենաազդեցիկ ոլորտներից մեկը: Մարդն այն կարող է օգտագործել որպես հզոր զենք` կատարելագործվելու և ստեղծագործելու համար, նաև` կործանելու և ոչնչացնելու նպատակով:

 - Կարեն արդյո՞ք դժվար չէ՞ր օտար ափերում սկսել ստեղծագործել և Ինչ՞ու մեկնեցիք միացյալ նահանգներ...

- Իհարկե դժվար էր,ամեն ինչ,բայց  շատ բնական ստացվեց ինձ մոտ,քանի որ ես մեկնել էի միացյալ նահանգներ շարունակելու այսպես ասած  ուսումս հարվածային գործիքների բաժնում , դժվար էր,որպես նոր երկիր,ամեն ինչը նոր էր իմ համար ,բայց քանի որ գանցել եմ պատանեկան տարիներին ,երևի թե դժվարությունը ավելի հեշտ էր ինձ համար պայքարելը: Ես մենակ եմ եղել,ոնց ասեմ կամ պետք է առաջ գնաս կամ հետ, իսկ հետ գնալ նշանակում է պարտվել,որը որ ես չեմ նախընտրում:

 

- ին՞չ է Ձեզ համար երժշտությունը...

Երաժշտությունը՝ Կարեն Բոքսյան ա,երժշտությունը դա իմ կյանքն ա,ես ծնվածս օրվանից երաժշտության մեջ եմ եղել , մինչ այսօր և  չեմ շեղվել:

- Կարեն, ո՞րն է այս տարվա  հետ կապված Ձեր ամենամեծ նպատակը

Տարին եզրափակել մաժորային նոտայով: Իմ երգարվեստի մեջ մեկ տարի պաուզա տեղի ունեցավ ,բայց վերադարձել եմ ու գիտեմ ,որ ինձ են սպասում իմ երկրպագուները ,ինձ միշտ գրում են հարցնում են ,թ՞ե երբ է լինելու նոր երգեր, ես շատ ուրախ եմ ու ես պատրաստ եմ և տարին պետք է փակել հաղթանակած:

 —Տղամարդու երեք ամենակարևոր հատկանիշները

- Լինել հավատարիմ ինքդ քեզ հետ ,ազնիվ և ինքնավստահ և հանդուրժող ընտանիքում:

- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը

Դա...  իհարկե իմ ընտանիքի գլխավոր անդամը,ցավոք սրտի հայրս մահացել է , մայրս ,ով միշտ իմ կողքին է և իմ ամենամեծ ստիմուլն է եղել ,իսկ առօրյայում դա կարող է լինել ոգեշնչումը ամեն ինչը սկսած բնությունից , ես սիրում եմ մարդկանց կարդալ, մարդկանց հետևել սիրում եմ,  մի խոսքով յուրաքանչյուր հետաքրքիր բանից ես ստանում եմ հանգստություն:

 - Ինչո՞վ կզբաղվեիք եթե….

-Եթե չերգեյի կզբաղվեյի պրոֆեսիոնալ սպորտով,պրոդյուսերստվայով:

- Մեկը, որից սովորում եք……

Գիտեք ոնց , ես տենց անուն չեմ կարող տալ, բայց ես փոքր տարիքից ձգտել եմ ունենալ ինձանից մեծ ընկերներ,իրենցից ես շատ բաներ եմ քաղել սովորել,յուրաքանչյուր տարիքում դու կարող ես սովորել, այս տարիքում էլ ես հաճույք եմ ստանում, երբ որ ես հանդիպում եմ, տեսնում եմ այն մարդկանց ումից միշտ կարելի է սովորել ինչ-որ լավ բան քաղել, ես լավատես մարդ եմ ես ձգուտում եմ միշտ ժամանակը հենց այնպես չանցկացնել պարապ զրույցների  և այլն:

- Հանդիսատեսը Ձեզ սիրեց և ընդունեց, որովհետև

 -Հանդիսատեսը ինձ սիրեց անկեղծության համար, ես կյանքում չեմ սիրում լինել ձևական, ես ինչպես կամ այդպես էլ ներկայանում եմ  իմ հանդիսատեսին: 2017թ.-ին, երբ ՄՀՀ  մենահամրգ ունեցա, համերգից հետո օտզիվները  հանդիսատեսի մի շնչով,լավ աուրայով լավ էներգիայով, դա էր իմ նպատաը ,որ ես Հայաստանում ունենայի իմ մենահամարգը,  ինչ որ իմ մեջ լցվել էր ես այդ ամենը տվեցի իմ հանդիասատեսին:

- Երեւույթ, որից կյանքի այս փուլում վախենում եք

- Գիտեք ոնց, ոչ թե վախենում եմ ես կցանկանամ, որ իմ հարազատները՝ տարիքով հատկապես ավելի երկար իմ կողքին լինեն:

- Եթե լինեիք ամենազոր...

- Ուֆ, ուֆ...( ծիծաղում է) Ամեն ինչ  կտայի բոլոր նրանց  ովքեր կարիքի մեջ են:

- Ո՞րն է Ձեր առաքելությունը

Անկեղծ ասած ես դրանով էլ զբաղվում եմ, աշխատում եմ  մարդկանց անել ամենլավը, բարին մաքսիմալ, Աստված ինձ այդ հնարավորությունը տվել է, որ ես իմ ժողովրդին ուրախացնեմ  իմ երգարվեստով երգով  և բացի երաժշտությունից,  եթե ես  ունենամ հնարավորություն ավելին անելու ես միանշանակ  կարող եմ և ես դա անող եմ, ոնց ասեմ  ես սիրում եմ տալ ,ես ուարխանում եմ նրանից ,որ իմ կողքը մարդիկ իրանք, ոչ ինձանից պակաս լինեն, ես ինչի որ հասել եմ աստված իմ արածների համար վերևից  ինձ տալիս է:

- Մարդ, ով փոխել է Ձեզ...

ս միշտ ասել եմ ու կասեմ՝ հայրս: Երաժշտության իմ դասատուն՝Գենադի Վլադիմիրովիչ Բուտովը,ով ոչ միայն փոխել է,այլ նաև  իմ կյանքի, ճակատագրի մեջ միհատ դեր է խաղացել, որ եղավ պատճառ, մեկնեմ  Միացյալ Նահանգներ:

 -Մի երեւույթ շոու-բիզնեսում, որն այդպես էլ Ձեզ հարազատ չդարձավ….

- (Ծիծաղում է լիաթոք) .... ուֆ,  որտեղից սկսեմ, կարող է այդ թեման չավարտվի: Վայ Աստավծ իմ լավ հարց է,  գիտեք ոնց , կոմպլեքսավորվածությունը, կոմպլեքսավորված բառի մեջ որ խորանամ շատ պունկտեր կլինեն,  շոու  բիզնեսը համ լավն է համ էլ շատ «մութ աշխարհ» է չեմ ուզում խորանալ, բայց մարդ պետք է լինի անկեղծ, մարդ պետք է  լինի նա, ով կա, պետք չի ձևական բաներ փորձել անել , ես միշտ ասել եմ բեմում ես Կարեն Բոքսյանն եմ, բեմից դուրս ես Կարենն եմ, ես փողոցներում սիրում եմ քայլել նույն Երևանում, ես մարդամոտ եմ, ես ինձ չեմ առանձնացնում, պետք չի քեզ առանձնացնել, էտ շիզոֆրենիկ արտահայտությունը ,որ կա աստղեր՝ « աստղերը երկնքում» են,  Աստված տվել է մեզ այդ շնորքը և չպետք է մատածել թե դու կապույտ արյուն ունես ,բայց մյուսը ոչ: Պետք է լինես աշխարհիկ:Դա գալիս է քո ներքին ինքնավստահությունից , ինչքան ես դու կայացած,որպես անձ :

 -Կուզենայիք դուետով հանդես գալ

- Իհարկե,  ունեմ նպատակ , ունեմ պրոեկտներ այսպես ասած երգեր, իդեաներ, օրինակ ես փոքրուց սիրել եմ իսպանական  երաժշտություն, ես գիտեք ոնց, այս դարում որ մենք ապրում ենք ի պատիվ սոց ցանցերի և ինտերնետի  ես ուզում եմ,որ իմ ազգին ավելի շատ ճանաչեն,  ես ոնց եմ փորձում անել , ասենք երգեմ դուետներ, դակարա  լինի միհատ իսպանացի արտիստի հետ , միհատ հույն , եվրեյի կապ չունի , իրենց բերեմ ծանոթացնեմ իմ կուլտուրային իմ կուլտուրան էլ ծանոթացնեմ իրենց: Կոնկրետ  անուն տենց չկա, բայց աշխատում եմ այդ ուղղությամբ:

- Երբեք չեք փորձի...

-Երբեք չեմ գնա  հակառակ իմ պրինցիպներին:

- Սիրելի քաղաքը

մ սիրելի քաղաքը..(ժպտում է) այնտեղ,  որտեղ ես բնակվում եմ 22 տարի` Լոս Անջելես:

- Մի բառով բնորոշեք Ձեզ

-  Հանդուրժող (Լայալնի)

- Իր, որ միշտ Ձեզ հետ է...

-Իկոնա Վատիկանից բերված, որը ինձ քույրս է նվիրել 1992թ.-ից ,առ այսօր ինձ հետ է,իսկ խաչ վաղուց չեմ կրում ես չեմ հավատում:

- Այս պահին կուզենայիք...

-Ունենալ իմ ընտանիքը՝ զավակ-զավակներ

- Ինչ է Ձեզ համար ժամանակը....

- Ժամանակը տարիքի հետ ինձ համար դառնում է ամենաթանկը,որը երբեք չես կարող հետ բերել:

- Հայաստանը Ձեզ համար

(Ծիծաղում է խորիմաստ) .. Հայաստանը  էնա, որ եթե ևս մեկ անգամ կա էտ կյանքը, երկրորդ երորդ անգամ  ծնվելու ես  միանշանակ կասեմ ,որ ես կուզենամ նորից հայ ծնվել:Ես իմ կյանքի մեծ մասն ապրել եմ օտար երկրներում ,հայրենքից հեռու ու ես հպարտանում եմ նրանով ,որ ոչ ազգանունս է փոխվել ոչ ավանդույթները , հակառակը գնալով դա ավելի ամրանում է , ավելի զարգանում է իմ ընտանիքում ,լինելով ռուսախոս հայ, սովորել եմ հայերենը Միացյալ Նահանգներում, որովհետև ես ձգտել եմ դրան  ու փառք Աստծո, որ ես ամեն տարի ունեմ այդ հնարավորությունը գալ Հայաստան,ես գալիս եմ  վայելում եմ ամեն մի մանր փոքր քարից սկասած  սարերը և մնացած  բաները:

- Կյանքում ու՞մ առջև եք Ձեզ պարտավորված զգում...

Ընտանիքիս առաջ, այն մարդկանց առաջ ում ես հարգում  գնահատում և սիրում  եմ, դա իմ ընտանիքն էնկերներիս, ես մաքսիմալիստ եմ ,իմ երկրպագուների, հանդեպ ես կյանքում եթե ընկերություն եմ անում  ընկերությունը լինում է հարյուր տոկոս , հարաբերության մեջ ես  հարյուր տոկոս եմ ,յուրաքանչյուր իրավիճակների մեջ ես կամ կամ, կամ չկամ:

-  Շուտով ունենալու եք տեսահոլովակի պրիմերա, կբացեք մի փոքրիկ փակագծեր Ձեր հանդիսատեսի համար..

- Քանի,որ ես ասացի,որ մեկ  տարի է երաժշտությամբ չեմ զբաղվում , չէի ստեղծագործում , երևի պետք էր դա իմ կյանքում, որ այդպես լիներ:

Հիմա ավելի ոգեվորված եմ ավելի էներգիաս տեղն է, ինձ մոտ մի նոր շունչ է արթնացել, ես գրեցի երգ «Ես հանդիպեցի մի աղջկա»,որ լսեք այ այդ մի ֆրազան ռազմավարական  հետաքրքիր  խոդ եմ արել: Ուրախ երգ է պարային  և կարծում եմ սա միհատ նոր  ստարտ է ռեստարտ է իմ ստեղծագործական կյանքում: Մինչև  տարվա վերջ կունենամ ևս երկու երգ , երկու տեսահոլովակով  , այս երգի պրեմերիան տեղի կունենա Հայաստանում՝ Երևան քաղաքում  հոկտեմբերի19-ին :

- Որ՞ն է Ձեր այցեքարտը....

Իմ առաջին ձայնասկավառակի պրիմերան,  որը  տեղի ունեցավ  փետրվարի -14 ին  սիրահարների  օրը 2003թ.-ին  շատ հետաքրքիր բան ստացվեց . որ ասում են ես քնեցի արթնացա , արդեն որոշ չափով ճանաչված (ծիծաղում) է ձայնասկավառակի մեջ տասը երգ էին, որոնցի յոթը  կարող եմ ասել մեկը մյուսից լավ հիթեր, դե բոլորը երբ, որ ասում են Կարեն Բոքսյան հասկանում են «Ты в моей душе»երգնա այ այդ  երգը ստացվել է ,ոնց որ դա իմ «այցեքարտն» է: Ունեմ չուրս ձայնասկավառակ ,լեցուն սինգլ երգերով  բալորն էլ իմ համար իմն  են իմ ապրած կյանքն է  իմ էմոցիաներն են և  այլն...

- Եվ վերջում.....

- Ամենառաջինը ես  կցանկանամ իմ Հայաստանին խաղաղություն , մենք պատմությունով հարուստ ազգ ենք , ի դեպ ասեմ,որ ինչքան որ ես ճամփորդել եմ տարբեր երկրներում տարբեր քաղաքներում միշտ հայերի մասին  լավ կարծիք են ունեցել,  ես միշտ հպարտ եմ, որ ես հայ եմ , ես կցանկանամ ամենառաջինը,որ յուրաքանչյուրս մեր վրա աշխատենք մենք մեր ուժերով այսպես ասած մոտիվացիա տանք մեզ  և դա կօգնի նույն Հայաստանի զարգացմանը  ու պետք է պարզապես պոզիտիվ մտածել կյանքում ,բոլորս էլ անցնում ենք դժվարություններով և այլն և այլն:

- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց

- Ճիշտն ասած բավականին հետաքրքիր  հարցեր եք տալիս ինձ դուր է գալիս:

- Եվ վերջում..

- Շնորհակալ եմ:

Հ.Գ. Երաժշտությունը կախվածություն է առաջացնում, ինչպես թմրանյութերը:

Պատրաստեց՝ Մարգարիտա Դավթյանը

 

 

 

 

 

Այս թեմայով
am