‹‹Խոստացան, սպասեցրին և խաբեցին››Դավիթ Հակոբյան

Համացանցում նորից շրջանառվում է նախկին զինծառայող հաշմանդամություն ունեցող Դավիթ Հակոբյանի թեման, ում վերջերս, ինչպես ինքն է ասում վերջապես խոստացել էին ուղարկել Գերմանիա բուժվելու:
Տվյալ թեմայով  meganews.am  լրատվական կայքը կապ հաստատեց Դավիթ Հակոբյանի հետ, ով նշեց՝ արդեն ինչքան ժամանակ  է դիմում է ՊՆ հասկանալու համար, թե ինչու չեն կատարում իրենց տված խոստումը.
‹‹Ինձ ասացին՝ պետք է  ուղարկեն Գերմանիա, սպասեցրին  երկար ժամանակ ու խաբեցին: Գեներալ Վարդան Ավետիսյանը խոստացավ, որ կաջակցի մեկնելու հարցում, բայց խոստումն այդպես էլ անկատար մնաց››,-ասում է Դավիթ Հակոբյանը:
Տվյալ թեմայով զրուցեցինք նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ.
‹‹Վարդան Ավետիսյանը չի կարող ինքնուրույն նման որոշում կայացնել, եթե օրենքով հասանելի  է, ուրեմն նրան  կաջակցեին: Ինչքան ես տեղյակ եմ վերջինս, ասել է, որ կփորձի  օգնել, սակայն որևէ խոստում կասկածում եմ, որ տված լինի՝ Գերմանիա ուղարկելու հետ կապված››,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Հակոբյանը վերջերս ՊՆ-ի դիմաց հացադուլ էր անոմ՝ ի նշան  բողոքի, որ նրա խնդիրը անտեսում են: Այժմ վերջինս վերականգնողական կենտրոնում բուժում է ստանում, սակայն, ինչպես նա նշում է դրանից ոչ մի  դրական փոփոխություն չի նկատում, այլ ընդհակառակը՝ վիճակը գնալով վատանում է:

Մերի Գևորգյան 

Այս թեմայով
am