Բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ. Արտակ Դավթյանը՝ ծեծված փոխգնդապետի վիճակի մասին

Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ հարձակման ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը կայուն ծանր է: Նրա խոսքով՝ կա ոչ մեծ դրական դինամիկա: «Բժիշկները հնարավոր ամեն ինչ անում են»,- ընդգծեց Դավթյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածի գնահատականը իրավական հարթությունում է: Հիշեցնենք, որ Հայաստանի ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծել էին սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Գործի շրջանակում կալանավորված են Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Սակայն համառորեն լուրեր են պտտվում ողբերգական միջադեպին Վայոց ձորի մարզպես Տրդատ Սարգսյանի ուղղակի մասնակցության մասին:

 

Այս թեմայով
am