Բոլոր անօրինական կրպակներն ու առեւտրի կետերը պետք է ապամոնտաժվեն. Երեւանի քաղաքապետ

Բոլոր անօրինական կրպակներն ու առեւտրի կետերը պետք է ապամոնտաժվեն։ Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողներին ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կլինի այն մարդկանց հետ, որոնց առեւտրի կետերը «Բարեկամություն» մետրոյի ստորգետնյա անցման մոտ ապամոնտաժվեն։

«Ես միայն դրական արձագանքներ եմ լսել։ Մասնավորապես, «Բարեկամություն» մետրոյում, վերջապես, կազատվի տարածք, որով շարժվում են, այդ թվում սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ»,- նշել է նա։

Այս թեմայով
am