«Պետությունը դարձրել են խաղալիք Թրամփի և Պուտինի ձեռքին». Կարո Փայլան

Թուրքիա պետությունը դարձրել են խաղալիք Թրամփի և Պուտինի ձեռքին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

«Միայն խաղաղ և ժողովրդավարական քայլերով կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից: Պատերազմով մենք բոլորս միմյանց կորցնում ենք: Խաղաղությամբ բոլորս հաղթում ենք»,- ասված է Փայլանի գրառման մեջ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին: Նա նշել էր, որ այս գործողությունների նպատակն է լինելու Սիրիայի սահմանամերձ հատվածը Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելը և այնտեղ Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականների բնակեցումը:

ԱՄՆ-ն դեմ է այս որոշմանը: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «չափավոր ներխուժումը» դեռ կարելի էր ընդունել, բայց ռազմական լայն գործողությունները, որոնք կհանգեցնեն բախումների, անընդունելի են: Թրամփը նաև զգուշացրել է, որ եթե Թուրքիան լայնածավալ ռազմական գործողություններ սկսի, ապա ԱՄՆ-ն իր ամբողջ զորքը դուրս կբերի Սիրիայից:

Այս թեմայով
am