38 միլիոն 247 հազար արժողությամբ հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը նվիրաբերվեց

Այսօր Երևանու ավագանու նիստի ընթացքում Երևանի քաղաքապետարանը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին նվիրաբերվեց 38 միլիոն 247 հազար դրամ արժողությամբ հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը:

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իրականացնել լուսավորության համակարգի վերականգման և արդիականացման համապատասխան աշխատանքները: ՓԲԸ-ն իր վրա է վերցնելու հետագա շահագործումը՝ պայմանով, որ Երևանի քաղաքապետարանը հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգն անհատույց կհանձնի ընկերության հաշվեկշռին:

Այս թեմայով
am