Ֆան ակումբները ներկա են գտնվելու հավաքականի առաջիկա երկու հանդիպումներին

Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է արտերկում կայանալիք առաջիկա հանդիպումներին: Հոկտեմբերի 12-ին մեր ազգային ընտրանին ուժերը կչափի Լիխտեյնշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հավաքականների հետ:

Հավաքականի երկու ֆան ակումբեները՝ FAF-ը և Red Eagles-ը, կմեկնեն մեր հավաքականի տղաներին աջակցելու:

Meganews.am-ի հետ զրույցում FAF-ի նախագահ Սերգեյ Ջանջոյանը ասաց, որ երկու հանդիպումներին ներկա են գտնվելու ավելի քան 70 երկրպագու, իսկ Red Eagles-ի նախագահ Դենիս Սարգսյանը նշեց, որ իրենց ակումբից մեկնելու են 40 հոգի: Երկու ֆան ակումբի նախագահններն էլ նշեցին, որ հնարավորինս աջակցելու են թիմին, որպեսզի հաղթանակ տանի:

Աննա Բզնունի

Այս թեմայով
am