Քրդական կառույցներին ընդամենը մեկ խելամիտ քայլ է մնում

Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծված իրավիճակի պայմաններում՝ թուրքական հերթական ներխուժմանն ընդառաջ և ԱՄՆ-ի հնարավոր չեզոքության դեպքում շրջանը վերահսկող քրդական կառույցներին ընդամենը մեկ խելամիտ քայլ է մնում:
Սիրիական հակամարտության ողջ ընթացքում ձեռք բերած փաստացի ինքնուրույնությունը և պատմականորեն իրենց զբաղեցրած շրջանների էթնիկ կազմը գոնե մասնակիորեն պահպանելու համար Սիրիայի քրդերին այլ ելք չի մնում, քան ընդունել սիրիական կառավարության պայմանները՝ սահմանափակ ինքնավարության մասով և դրանով իսկ անուղղակիորեն ստանալ նաև Ռուսաստանի ու Իրանի աջակցությունը:
Հակառակ դեպքում Սիրիայի հյուսիս-արևելյան քրդաբնակ տարածքների և տեղի բնակչության ապագան լուրջ մարտահրավերների է բախվելու:

Այս թեմայով
am