Յուրի Ջորկաեֆը խոսել է հայկական ֆուտբոլի զարգացման ծրագրերի մասին

ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրեն, հայկական արմատներով ֆրանսիացի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը խոսել է իր պաշտոնի ու Հայաստանի ֆուտբոլի մասին։

«Ժամանակ է պետք Հայաստանում ֆուտբոլը զարգացնելու համար։ Ես կարևոր դիրք ունեմ ՖԻՖԱ-ում․ նշանակվել եմ հիմնադրամի գործաիր տնօրեն։ Սա նշանակում է, որ պետք է զարգացնեմ ֆուտբոլը։ Ոչ թե պարզապես զարգացնել, այլ ապահովել երեխաների մուտքը ֆուտբոլ։ Այս մարզաձևը հրաշալի գործիք է, որով կարող ես նոր հանրություն ձևավորել։ Հիմա սա է իմ աշխատանքը։

Շուտով Թեհրան եմ գնալու, հետո՝ Լիբանան։ Պետք է տեսնեմ՝ ինչպես են վերաբերվում ֆուտբոլին և, այդ դեպքում, հիմնադրամը կօգնի նրանց, և, իհարկե, նույնը՝ Հայաստանին։ Մի օր ավելի մեծ ծրագրով կգամ՝ աջակցելու Հայաստանին»,- ասել է Ջորկաեֆն «Ազատության» մամուլի ծառայության հետ զրույցում։

Այս թեմայով
am