Քիմ Քարդաշյանը՝ իր հաջողության մասին

WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում Հայաստան ժամանակ ռեալիթի շոուների հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ելույթ է  ունենում «Գաղափարների շուկա» լիագումար նիստում:

Իր խոսքի սկզբում Քարդաշյանը նշել է, որ հուզված է և իր համար չափազանց հաճելի է այստեղ գտնվելը։

Նրա խոսքով՝ երբեք չի մտածել  իր հաջողության բանաձևի մասին, այլ պարզապես օգտվել է իրեն տրված շանսից։ Քարդաշյանն ասում է՝ իր հզորությունը դանդաղ ու հաստատուն աճի մեջ է։

Քարդաշյանը պատմեց նաև իր ստեղծած արտադրանքի մասին, նշելով, որ վերահսկում է  ամեն ինչ, և հատկապես մեծ ուշադրություն է դարձնում ձևավորմանը։

Հեռուստաաստղը նշեց, որ իրեն տպավորել են Հայաստանի ծաղիկները։

Այս թեմայով
am