Ծեծված սպայի գործով ինձ հրավիրել են քննչական կոմիտե. Վայոց Ձորի մարզպետ

ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանի դաժան ծեծի գործով Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին քննչական կոմիտե են հրավիրել: 

«Ինձ հարցաքննության են հրավիրել որպես վկա»,- ասաց Սարգսյանը: Այլ հարցերի, թե փորձել է արդյոք տեսակցել փոխգնդապետին, Սարգսյանը հրաժարվեց պատասխանել:

Նկատենք, որ  ողբերգական դեպքին Սարգսյանի ուղիղ ներգրավվածության մասին լուրեր են պտտվում:

Հիշեցնենք, որ ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի էին ենթարկել սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորում: Տվյալ գործի շրջանակում ձերբակալվել են Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն ու մարզպետի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:   

NEWS.am

Այս թեմայով
am