Երեւանում բախվել են Honda-ն ու Volkswagen-ը. նրանցից մեկը փլուզել է պատը. Honda-ն բախվել է սյանը. կան 4 վիրավոր (ֆոտո)

Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02:00-ի սահմաններում Նուբարաշեն խճուղի 5/7 հասցեի դիմաց բախվել են Volkswagen մակնիշի 34 OR 038 համարանիշի եւ Honda մակնիշի 36 NG 821 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտնվել մայթին, նրանցից մեկն էլ փլուզել է քարե պարիսպը եւ ավտոմեքենաները առաջ ընթանալով՝ Honda-ն բախվել էլեկտրասյանը, իսկ Volkswagen-ը՝ Honda-ին:

Վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Honda-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել Volkswagen-ի վարորդի համար, իսկ վթարից հետո դեպքի վայրում մի խումբ երիտասարդներ վիճաբանում էին եւ միայն ոստիկանների միջամտության արդյունքում բանը ծեծկռտուքի չհասավ:

Հետաքննչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Այս թեմայով
am