Առողջ չէ լայքերի ու ներգրավումների քանակին հետևելը․ Քարդաշյան

«Կարծում եմ՝ ամենաառողջ մոտեցումը չէ հետևել լայքերի ու ներգրավումների քանակին հետևելը»։ Այս մասին այսօր WCIT համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց Քիմ Քարդաշյանը, որի հետևորդները մի քանի հարյուր միլիոն են տարբեր սոցցանցերում։

Քարդաշյանի խոսքերով՝ ինքը թվերից կախված է դառնում միայն գործարարության մեջ՝ պարզելու համար որ ապրանքը որքան է վաճառվում և այլն։

Հեռուստաաստղը նշեց, որ իր համար ամեն նոր ապրանքի թողարկումը իր համար շատ կարևոր իրադարձություն է, քանի որ մեծ սպասելիքներ կան: Նա պատմեց, որ իր համար շատ կարևոր է, որ իր ապրանքները հնարավորինս մոտ լինեն կատարյալին։

Այս թեմայով
am