Որքան երկար է ճանապարհդ, որքան երկար ես սովորում, այնքան ճիշտ քայլեր ես անում․ Քարդաշյան

WCIT համաժողովի ժամանակ իր ելույթի ընթացքում հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներկայացնում է, թե ինչպես կարող են կանայք հաջողության հասնել նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Նրա խոսքով՝ պետք է կողմնորոշվել ընթացքից, փորձել ու կարողանալ։

 

«Կարծում եմ՝ որքան դուք սովորում եք ձեր ճանապարհի ամեն մի քայլից, ամեն մի սխալից ու ամեն մի հաջողությունից, ամեն ինչ, ինչ անում եք և ինչը ձեր ճանապարհի մի մասն է եղել … որքան դուք սովորում եք դրանից, այնքան ճիշտ քայլեր եք անում», – ասաց Քարդաշյանը։

Նա պատմեց, որ կարիերայի սկզբում լավ չէր պատկերացնում, թե ինչ է անձնական տվյալների գաղտնիությունը և կիսվում էր իր կյանքի բոլոր դետալներով, սակայն ավելի հասուն տարիքում, երբ արդեն նաև երեխաներ ուներ, շատ լավ կողմնորոշվեց անձնական տվյալների ու ամեն ինչ ներկայացնելու միջակայքում։

Այս թեմայով
am