Ինչպես է իր ծննդյան օրը անցկացրել Վլադիմիր Պուտինը և ինչ նվերներ է ստացել

Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց ծննդյան 67-ամյակը: Այդ օրը, սովորաբար, պետության ղեկավարի գրաֆիկում ընդգրկված են աշխատանքային, հրապարակային միջոցառումներ։

Ավելի վաղ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի առաջնորդը իր ծննդյան օրը կնշի մտերիմ մարդկանց շրջապատում:

Նրա խոսքով ՝ Պուտինը, որը վերջերս եղել է սիբիրյան տայգայում, մտադիր է ծննդյան օրն անցկացնել բնության գրկում:

Ծննդյան օրվա առթիվ օտարերկրյա պետությունների ղեկավարները Պուտինին տարբեր նվերներ են նվիրում, բայց հիմնականում ՝ կենդանիներ ։

Այսպես, նախկինում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ռուս առաջնորդին ակիտա-ինու ցեղատեսակի շուն է նվիրել, իսկ Բուլղարիայի վարչապետը՝ ոչխար։ Նույն ցեղատեսակի շուն Պուտինը նախկինում ստացել էր Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչից։

Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը նվիրել է արաբական լավագույն ցեղատեսակի նժույգներ, իսկ  Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը՝ երկու ընձառյուծ։

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ի նշան բարեկամության, ռուս առաջնորդին օռլովյան ցեղատեսակի նժույգ է և ղրղզական բորզայի ձագ է նվիրել։

Իսկ Մոլդովայի նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինը ՌԴ ղեկավարին բյուրեղապակյա կոկորդիլոս է նվիրել։

Պուտինին նաեւ սրբապատկերներ, զենք եւ գրքեր են նվիրում:

Այս թեմայով
am