Գեներալ Մանվելն ու վերջինիս կողմից 22 օր շղթայված ու խոշտանգված ազատամարտիկը կառերեսվեն

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից խոշտանգված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու բողոքը։ Քրեակատարողական վարչությունը դրական եզրակացություն է տվել «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալի դիմումին, սակայն պրոբացիոն ծառայությունից նա մերժում էր ստացել, ինչն էլ ներկայումս բողոքարկում է դատարանում։ Նախկինում ազատամարտիկը 5 անգամ դիմել է պայմանական վաղաժամկետ ազատվելու համար, սակայն նրա բոլոր բողոքները մերժվել են։ Առհասարակ, Աշոտ Իսախանյանի պատժաչափին մնացել է 1 տարի 3 ամիս, բայց նա ցանկանում է ավելի վաղ ազատ արձակվել։

Հիշեցնենք, որ Աշոտ Իսախանյանն այն ազատամարտիկն է, որին, իր պնդմամբ, գեներալ Մանվել Գրիգորյանը 2000 թվականին 22 օր շղթայված պահել է ու խոշտանգել գումարային խնդիրների պատճառով։ Իսախանյանը այս տարվա հունիս ամսին դիմել էր դատարան և տեղեկացրել, որ ինքը Մանվել Գրիգորյանի գործով հանդիսանում է տուժող, քանի որ Գրիգորյանն իրեն 22 օր պահել է «պադվալներում», խոշտանգել է ու սպառնացել: 

Այս թեմայով
am