Պարզվել են Վանաձորում սպանդի պատճառները․ գաղտնի խորհրդակցություն՝ ոստիկանությունում

«Ժողովուրդ» թերթը գրում է․

««Ժողովուրդ» օարթերթի տեղեկություններով` հոկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը գաղտնի խորհրդակցություն է հրավիրել ոստիկանության ղեկավար կազմի հետ ու շատ խիստ է խոսել ապօրինի զենք պահելու թեմայի առնչությամբ:

Մեր տեղեկություններով` շեշտել է` որքան ապօրինի զենք կա, ամբողջը պետք է հայտնաբերել: Բայց այս հայտարարության հենց հաջորդ օրը` հոկտեմբերի 4-ին, վրեժի ծարավը դարձյալ «գտավ» ապօրինի զենքը Վանաձորում: Քաղաքում մեկ գիշերվա մեջ 3 հոգի սպանվեց, որոնցից երկուսը, ըստ մեր լուրերի, 25-ամյա ու 30-ամյա եղբայրներ են:

Ի՞նչ է եղել այդ գիշեր Վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկում, որտեղ հայտնաբերվել են 2 սպանվածները, 6 հոգու էլ մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, եւ նրանցից մեկն էլ ճանապարհին է մահացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահները պարզել են այս սպանդի պատճառները, բայց քանի որ ընտանեկան եւ խիստ անձնական վրեժխնդրություն է եղել, նախաքննական մարմինը որոշել է չհրապարակել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am