Իսկ հայ-ադրբեջանական սահմանին ե՞րբ է հանգիստ եղել. Սեյրան Օհանյանն իրավիճակը սովորական է համարում

Իսկ հայ-ադրբեջանական սահմանին ե՞րբ է հանգիստ եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Սովորական երեւույթ է, սահմանային լարվածություն միշտ էլ եղել է: Այսօրվա մեր բանակը, կարծում եմ՝ լիովին վերահսկում է սահմաններին իրավիճակը եւ ըստ իրադրության համապատասխան որոշումներ է կայացնում:

Իսկ հայ-ադրբեջանական սահմանին ե՞րբ է հանգիստ եղել: Միշտ էլ լարվածություն եղել է: Հատկապես Տավուշի շրջանում զորամիավորման ղեկավարությունը զորամասների հրամանատարների հետ համապատասխան միջոցներ ձեռնարկում է զսպելու համար»

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի գիշեր հոկտեմբերի 2-ի լույս հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Այս թեմայով
am