Ինչպե՞ս կարգավորել զարկերակային ճնշումն առանց դեղամիջոցների

150 րոպե շաբաթական սպորտային պարապմունքներ և զարկերակային ճնշման տատանումները նկատելի կնվազեն: Գերմանացի բժիշկները կազմել են առանց  դեղամիջոցի զարկերակային ճնշումը կարգավորելու միջոցների ցանկ, գրում է Medikforum-ը:

Թեթև վազք ամեն առավոտ, սպորտային պարապունքներ, լող, հեծանվային մարզումներ՝ այս ամենը կնպաստի արյան ճնշման կարգավորմանը: Բացի այդ, շատ օգտակար է շոգեբաղնիք հաճախելը: Շոգեբաղնիքում մեծ քանակությամբ թունավոր նյութեր են դուրս գալիս օրգանիզմից, ինչը շատ առողջարար է: Օգտակար է նաև արյուն հանձնելը, ասում են բժիշկները:

Բժիշկների համոզմամբ՝ արյան բարձր ճնշում ունեցողների մեծ մասն ավելորդ քաշ ունի, ուստի առաջին հերթին պետք է քաշը նվազեցնել: Բացի այդ, կարևոր  է  կտրուկ նվազեցնել աղի քանակությունը: Առանց արյան ճնշման տատանումների էլ օրական 5-6 գրամ աղը բավարար է: Իսկ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց դրանից ավելի աղ պարզապես հակացուցված է: Աղը կարելի է փոխարինել համեմունքներով, որոնցից  սննդի համը ամենևին չի տուժի, հակառակը՝ կշահի, կարծում են բժիշկները:

Հաջորդ  խորհուրդը՝ շատ օգտագործել միրգ ու բանջարեղեն, անյուղ կաթնամթերք և ամբողջահատիկ ցորենից պատրաստված մթերքներ՝ շիլաներ,հաց: Այսպիսի սննդակարգը կնվազեցնի զարկերակային ճնշումը մոտ 10  մմ/սս:

Անհրաժեշտ է սննդից նվազեցնել կամ ավելի լավ է բացառել շաքարավազը, թխվածքներն ու ցանկացած տեսակի քաղցրավենիքները: Սննդում ներառեք սխտոր, բազուկ, նեխուր և մագնեզիում պարունակող մթերքներ:

 

Այս թեմայով
am