«Ես մինչև վերջ գնալու եմ, որ մեղավորները պատժվեն». Արմենուհի Հովսեփյան

Օրեր առաջ Էջմիածին քաղաքում ոստիկանության աշխատակիցների կողմից ՌԴ ազգությամբ հայ երկու քաղաքացիների ծեծի ենթարկելու թեմայով megenews.am-ը զրուցեց NewsPress.am կայքի խմբագիր Արմենուհի Հովսեփյանի հետ:

- «Խնդրում եմ պատմեք օրերս տեղի ունեցածի վերաբերյալ Ձեր ուղիղ եթերի արձագանքների մասին, որը վերաբերում էր 2 երիտատարդներին ծեծելուն և բերման ենթարկելուն»։

- «Ես Մոսկվայում էի, երբ այս դեպքի մասին իմացա, այդ տղաները, որոնք ինձ հարազատ մարդիկ են, նրանք պատմեցին կատարվածի մասին։ 21 տարի չէին եղել Հայաստանում, դեպքի օրը, եկեղեցի գնալիս, նկատել են, որ իրենց հետևում են։ Ինչ-որ պահի հանկարծակի հետևից հարված են զգացել և հայտնվել են գետնին։ Դաժան ծեծի են ենթարկել երիտասարդներին, գցել ոստիկանական մեքենան և տարել բաժին։ Մեքենայում նստել են տղաների վրա և եթե նրանք ֆիզիկապես ուժեղ չլինեին, ապա կարող էին խեղդվել։

Իրենց խոսքով՝ ոստիկանական բաժանմունքում ով մտել է, հարվածել է իրենց, բռնության ենթարկել։ Տղաները նշում են, որ այդ ոստիկանները նրանց ամենավերջին հայհոյանքներ են ուղղել։ Ի դեպ նրանք չեն եղել ոստիկանական համազգեստով։ 2-3 ժամ նրանց այնտեղ ծեծի են ենթարկել և հորդորել խոստովանել կատարած գողությունը, ինչի մասին տեղյակ չեն եղել տղաները։ Այդ օրերին Էջմիածնում ինչ-որ գողություն է կատարվել, որը բացահայտված չի եղել, և այդ ոստիկանները որոշել են, որ մեղքը պետք է բարդեն ռուսաստանաբնակ այդ երկու հայերի վրա։

Ի վերջո ոստիկաններից մեկը, ով մտնում է տղաների մոտ, նորից ծեծում նրանց, հարցնում է, թե ովքեր են նրանք և իմանում, որ նոր են վերադարձել Հայաստան և տեղի բնակիչներ չեն։ Ոստիկանները ներողություն են խնդրում տղաներից ու բաց թողնում։ Մենք Մոսկվայից երեխաններին հորդորեցինք անպայման գնալ բժշկի։ Նույն օրը նրանք գնում են հիվանդանոց՝ բուժզննման նպատակով, որտեղ պարզվում է, որ երկուսն էլ ստացել են ուղեղի ցնցում, մարմիններին կապտուկի հետքեր էլ են եղել։ Բժշկական բոլոր փաստաթղթերը մեր ձեռքում են, որոնք ապացուցում են տղաների մարմնական ինչպիսի վնասվածքներ ստանալը։

Դուք հանդիսանալով լրատվամիջոցի ներկայացուցիչ, չե՞ք կարծում, որ այս ամենը կարող է կապված լինել ձեր գործունեության հետ»։

- Միանշանակ, ես դա իմ ուղիղ եթերում էլ եմ նշել, որ այս թեման ես քաղաքականացնում եմ։ Նրանք իմանալով, որ տղաներն իմ հարազատներն են, գուցե դրանով ինձ լռեցնելու կոչեր են անում։ Ես ոչ մեկից չեմ վախենում, ես ներկայացնում եմ միջազգային լրատվամիջոց, որ Հայաստանից միակ ներկայացուցիչն է։ Եթե մտածում են՝ այդ միջոցներով ինձ կլռեցնեն, ապա սխալվում են։

Սա եղել է հատուկ ցուցում, որի մասին տեղյակ են եղել վարչության պետ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալը՝ Դավիթ Պետրոսյանը, ոստիկանապետը և այլք»։

- «Իսկ պատկան մարմիններից՝ ոստիկանությունից, կամ այլ բայձրաստիճան պաշտոնյաներից մեկը չի՞ փորձել ձեզ հետ հանդիպել, քննարկել այս թեման, ինչ-որ արձագանքներ եղե՞լ են»։

- «Երեկ երեկոյան ինձ ոստիկանությունից զանգեցին, ասացին, որ գործն արդեն ուղղարկվել է հատուկ քնչական ծառայություն, գործը քննվելու է, և բոլոր մեղավորները պատասխանատվություն են կրելու, իսկ մինչ այդ, ես հանդիպեցի վարչության պետին՝ Արամ Հովհաննիսյանին։ Նա, իհարկե, հերքեց իմ ասածները, որ նա տեղյակ չի եղել և հնարավոր է տղաներն են չափազանցնում։ Սակայն ես բոլոր փաստերն ունեմ և մինչև վերջ եմ գնալու ու բացահայտելու եղելությունը։

Ի դեպ ողջ Արմավիրի մարզն է դժգոհում՝ ասելով, որ Մանվել Գրիգորյանի ժամանակ ավելի փառք էր, քան հիմա։ Բոլորին վախի մթնոլորտում է պահում վերջինս։ Իրենք ոչ թե պայքարում են հանցագործությունների դեմ, այլ իրենք են այդ հանցագործները։ Սա կարող էր լինել յուրաքանչյուր քաղաքացու հետ, ինքս Արմավիրի մարզից բազմաթիվ զանգեր եմ ստացել՝ նմանօրինակ դեպքերի զոհ դարձած մարդկանցից, սա լուրջ խնդիր է, որի դեմ պետք է պայքարել։ Նշեմ նաև, որ ունեմ տեղեկություններ, որ այս ամենն արվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ»։

Այս թեմայով
am