Ռոբերտ Քոչարյանը կրկին բուժզննում է անցել

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանն Իզմիրլյան կենտրոն է տեղափոխվել ոչ թե այսօր, այլ երեկ:

Նա հետազոտվել է, ապա վերադարձել ԱԱԾ մեկուսարան: Նավիկյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը հերթական պլանային բուժզննման էր գնացել:

Այս թեմայով
am