Վանեցյան վարչապետ. բաց նամակ քաղաքացիների կողմից

Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել է մի բաց նամակ, որի հեղինակները խնդրում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին մտնել քաղաքական ասպարեզ.«...Ժողովուրդը հույսեր է կապում Ձեզ հետ: Ձեր հրաժարականից հետո մարդկանց զգալի զանգված Ձեր մեջ տեսավ փրկություն՝ հույս առ այն,որ Ձեր ձայնը ազդեցիկ ուժ կունենա ստեղծված իրավիճակի դեմ պայքարում: Այսօր երկրում տիրում է մի անհասկանալի, անընդունելի երևույթ՝ ՔԱՈՍ! Ես և իմ նման շատերը մեր մեծ ներդրումն ենք ունեցել հեղափոխության օրերին, սակայն ունենք մեծ մեղքի զգացում,որ այս ամենը մեր իսկ ընտրության արդյունքն է: Բոլորիս համար էլ պարզ էր, որ կարճ ժամանակում փլատակները չեն վերականգնվի, ԲԱՅՑ մի՞թե չէր կարելի արտոնություն չտալ արատավոր երևույթներին»,-նշում են բաց նամակի հեղինակները: 

Նամակի հեղինակները կոչ են անում Արթուր Վանեցյանին առաջնորդել իրեցն և դեմ դուրս գալ արատավոր բարքերին, որոնք այսօր տարածում են նոր իշխանության առաջնորդները.«Մեր կողքին եղեք, պայքարենք հանուն մեր երկրի, մեր ազգի, մեր ժողովրդի... Մենք դեմ ենք սորոսականներին, մենք դեմ ենք այլասերման տարածմանը մեր երկրում, մենք դեմ ենք Ժիրայր Սեֆիլյանների թելադրանքների ի կատար ածմանը, և վերջապես մենք քրիստոնյա ազգ ենք ու դեմ ենք Հայ Առաքելական եկեղեցուն ծնկի բերմանը, ինչն էլ հնչեց բարձրագույն ամբիոնից: Մենք ունենք ազգային արժեքներ, որոնցից չենք պատրաստվում հրաժարվել: Հա ու մեկ էլ՝ հանկարծ չփորձեն Արցախի հողերը հանձնել թշնամուն: Այդ ժամանակ նույնիսկ չենք էլ պատկերացնում ինչ կլինի... Մենք այսօր պայքարում ենք ստեղծված իրավիճակի դեմ, ընդամենը թողնելով մեկնաբանություններ այս կամ այն լրատվական կայքերի նյութերի մեկնաբանություններում, բայց հավատացեք, եթե Դուք մեր կողքին լինեք, մենք կանենք ավելին, մենք այսօր շա՜տ շատ ենք և ուզում ենք առաջնորդ, Ձե՛զ նման առաջնորդ, ում ազնվության և ազգին նվիրվածության մեջ ոչ մի կասկած չունենք, մենք վստահում ենք Ձեզ ու հավատում, որ միասին մենք կկանխենք Հայ ազգի կործանումը, գտնելով արդար ու ճիշտ լուծում:
Հ.գ. Եթե չգաք, կգանք Ձեզ Ձեր տանից կտանենք»,-ասվում է նամակում:

Այս թեմայով
am