Լարսում կուտակված բեռնատարների հսկայական, անծայրածիր հերթը

Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակվել Վերին Լարսի անցակետից, որտեղ բեռնատարների անծայրածիր հերթ է գոյացել։

Մեքենաների կուտակումները մի քանի կիլոմետրի են հասնում, և արդեն տասը օր կլինի՝ այս բեռնատարները, որոնց մի զգալի մասը Հայաստան են գալիս՝ բարձված ալյուրով և ցորենով, այսպես անշարժ կանգնած են այստեղ ու չեն կարողանում հատել սահմանը։ Պատճառը ռուսական կողմի կամակորություններն են և հայկական կողմի անճարությունը կամ անգործությունը, որ չի կարողանում ռուսական կողմի հետ խնդրին լուծում տալ։

 

Այս թեմայով
am