Հարություն Խաչատրյանն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից:

Ըստ հաղորդագրության` Խաչատրյանն աշխատանքից ազատվել է նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների  ծանրաբեռնվածության պատճառով:

Փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը: 

Այս թեմայով
am