Փաստացի, մարդը մինչև հիմա չի հասկացել, թե ուր է հայտնվել, և ինչի համար. Արման Սաղթելյանը` Արմեն Գրիգորյանի մասին

Անվտագության խորհրդի քարտուղարը եռացող տարածաշրջանային մարտահրավերները թողած, Ադրբեջանի Պաշտպանության նախարար Հասանովի հոխորտանքը թողած, զբաղված է ներքաղաքական էժանագին հայտարարություններով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը:

«ԱԽՔ-ին չէի անդրադառնա, եթե անվտանգության խնդիր չլիներ: Փաստացի, մարդը մինչև հիմա չի հասկացել, թե ուր է հայտնվել, և ինչի համար: Եռացող տարածաշրջանային մարտահրավերները թողած, Ադրբեջանի Պաշտպանության նախարար Հասանովի հոխորտանքը թողած, զբաղված է ներքաղաքական էժանագին հայտարարություններով: Ի պաշտոնե անվտանգության խնդիրներով զբաղվելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձն ինքն է անվտանգության խնդիրներ ստեղծում: Եթե ԱԽՔ-ը զբաղված է էժան մանիպուլիացիաներով, ապա ի՞նչ ազդակներ են ստանում Հայաստանի թշնամիները, որ ատամները սրած սպասում են, թե երբ է ներքաղաքական գզվռտոցն այն աստիճանի թուլացնելու երկրի պաշտպանական համակարգն ու անվտանգային միջավայրը, որ հնարավոր լինի շեշտակի մահացու հարված հասցնել: Այս երիտասարդը չի հասկանում, որ անվտանգությունը բոլորի անվտանգությունն է` անկախ քաղաքական հայացքներից, կողմնորոշումներից, սև ու սպիտակից: Չի հասկանում, որ անվտանգությունը Հարավային Կովկասում պետականություններ ձևավորած հայ ժողովրդին միավորող գլխավոր գաղափարն է, գլխավոր ծրագիրն է, և այստեղ բաժանարար գծեր չեն կարող լինել: Չի հասկանում, որ եթե ինքն ունի քաղաքական հավակնություններ, ապա Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում այդ հավակնությունները կարող են դրսևորվել զուտ միայն անվտանգության գաղափարի շուրջ բոլորին միավորելու, այլ ոչ թե պառակտելու, ջահելական ու շառլատանային ոճով լեզվին տալու փառատոններ կազմակերպելու տիրույթում»,- գրել է նա:

Այս թեմայով
am