«Պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել». Նիկոլ Փաշինյան

«Դավոսի ֆորումից առաջ պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել, բայց, ճիշտն ասած, իմ աշխատանքային գրաֆիկը շատ խիտ էր և որևէ կերպ չհաջողվեց նրա խնդրանքը բավարարել»,- այսօր, ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ 2018-ի հեղափոխությունը տեղի է ունեցել բացառապես ՀՀ քաղաքացիների միջոցով:

Որևէ արտաքին ուժ, վարչապետի խոսքով, չի միջամտել հեղափոխությանը:

«Այնտեղ, որտեղ ընդունված է մտածել, որ պլանավորում են այդ հեղափոխությունները և անում, նրանք պակաս կասկածանքների և տառապանքների մեջ չեն, որովհետև ասում են՝ չհասկացանք, եթե էս հեղափոխությունը մենք չենք արել, էդ ո՞վ ա համարձակվել առանց մեր թույլտվության որևէ տեղ անի հեղափոխություն: Էնպես որ, ես բոլորին կոչ եմ անում և խնդրում եմ հանդարտվել, որովհետև նրանք, ովքեր եղել են ՀՀ-ում, և ոչ թե իրենց կաբինետներում և աշխատանաքային սեղանների տակ մտած, նրանք գիտեն՝ ով է արել հեղափոխությունը և ինչպես է արել: Էս հեղափոխությունն արել է հայ ժողովուրդը, և նրանք, ովքեր ուզում են հայ ժողովրդի հեղինակային իրավունքը վերապահել ուրիշներին, նրանք անարգանքի են ենթարկում հայ ժողովրդին: Նրանք, ովքեր ուզում են Սորոսին կամ նման ինչ-որ բան խառնեն, նրանք ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապատվությանը»,- ասաց վարչապետը:

Այս թեմայով
am