Մասնագետները խորհուրդ են տալիս լոլիկ չօգտագործել

Սրտաբան Սթիվեն Գանդրիխի խոսքերով՝ լոլիկը կարող է վնասակար լինել առողջության համար, գրում է Вечерняя Москва-ն:

Թեև լոլիկը օգտակար է և քաղցկեղի կանխման դեմ լավ բնական միջոց է, սակայն լոլիկը սրտաբանի մոտ շատ հարցեր է առաջացնում:

Բժիշկն իր «Բույսերի պարադոքսը» գրքում գրել է, որ լոլիկի մեջ լեկտիններ կան, որոնք մարդու առողջությանը կարող են մեծ վնաս հասցնել:

Նշվում է, որ երբ լեկտինները մտնում են մարդու մարմնի մեջ, կարող են բորբոքային գործընթացներ առաջացնել՝ մազաթափություն, քրոնիկ հոգնածություն, ուղեղային ակտիվության նվազեցում, մաշկի բորբոքում և այլն:

Այդ ամենից ելնելով՝ որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս լոլիկից առհասարակ հրաժարվել:

Այս թեմայով
am