Միրգ, որը պայքարում է ծերացման դեմ

Food News- ը գրում է, որ  արհատ մրգի միջուկի օգտագործումը դանդաղեցնում է ծերացումը: Բացահայտումը կատարել են չինացի գիտնականները, որոնց աշխատանքները տպագրվել են The American Journal of Chinese Medicine-ում:

Առողջ սննդի հարցում մասնագիտացված կայքը հայտնում է, որ 10 ամիս շարունակ մրգի օգտագործումը դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Գիտնականները դա բացատրել են այն հանգամանքով, որ մրգի միջուկը ուժեղացնում է հեմատոպոետիկ ցողունային բջիցների ֆունկցիան ոսկրածուծում,  նպաստում՝  վերածննդին:

Մկների վրա անցկացված փորձերի եզրակացությունները, փորձագետների կարծիքով, իրական են նաև մարդկանց համար:

«Այս արդյունքների հիման վրա հետազոտական խումբը եկել է այն եզրակացության, որ արհամ պտուղներ ուտելը կարող է երկարացնել մարդու կյանքը ՝ բարելավելով ցողունային բջիջների գործառույթը», – գրում է  պարբերականը:

Այս թեմայով
am