50,061,518.00 դրամ,բնակարան, ավտոտնակ, հողին ամրակցված շինություն. Ոստիկանապետի ԺՊ-ի ունեցվածքը

ArmDaily.am-ը ‹‹Հայտարարագիր›› շարքում այս անգամ կներկայացնի ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի ունեցվածքը։

Ով է Արման Սարգսյանը

Արման Սարգսյանը ծնվել է 1978 թ. հունիսի 4-ին, Երևան քաղաքում:
2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, 2006թ-ին` ՀՀ պետական կառավարման ակադեմիան (մագիստրատուրա): 2016 թվականից Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայի քաղաքագիտության տեսության և պատմության ամբիոնի հայցորդ է: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:
Ավարտելով ՆԳՆ բարձրագույն դպրոցը նշանակվել է Երևանի Խորհրդային ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի պաշտոնին, ապա`
2001-2005 թթ. Երևան քաղաքի ներքին գործերի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի օպերլիազոր,
2005-2008 թթ. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ավագ օպերլիազոր,
2008-2012 թթ. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի պետի տեղակալ,
2012-2014 թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության բաժնի պետ,
2014-2017 թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության պետ,
2017-2018 թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018թ. մայիսի 18-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին:
ՀՀ Նախագահի 2019 թ. սեպտեմբերի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով և շնորհակալագրով:
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:

Ունեցվածքը


Սարգսյանը 2017 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 1 բնակարան։Շարժական գույք չի ունեցել։ Նրա դրամական միջոցները կազմել են 10մլն դրամ և 15հազար դոլար, իսկ եկամուտները՝ 2,095,341.00 դրամ, որը գոյացել է աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունից։
2017 թվականի տարեկան հայտարարգրում նրա դրամական միջոցները 2մլն դրամով ավելացել են։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 12մլն դրամ և 15 հազար դոլար դրամական միջոց և 4,304,145.00 դրամ եկամուտ։
2018 թվականին Սարգսյանը 50,704,500.0 դրամով ձեռք է բերել բնակարան, 3,380,300.00դրամով ավտոտնակ, 1,448,700.00 դրամով հողին ամրակցված շինություն։
Նրա դրամական միջոցները կազմել են 8մլն դրամ և 17 հազար դոլար, իսկ եկամուտները՝50,061,518.00 դրամ, որից 5,661,518.00 դրամն աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունն է, 44,400,000.00 դրամի փոխառություն է ստացել, իսկ մնացածն էլ ՝ նվիրատվություն։
Նրա կինը՝ Լիլիթ Սարգսյանը 2017-ին հայտարարգրել է 10մլն դրամ և 5հազար դոլար։ 2018-ին բացի դրամական միջոցներից Լիլիթ Սարգսյանը հայտարարագրել է նաև 2,741,076.00 եկամուտ։

Այս թեմայով
am