Աղջկա համար խոսակցությունն ավարտվել է դանակահարությամբ

Ժամը 20:00-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի շրջանաձև խաչմերուկից բժիշկների շտապօգնության խումբը դանակահարված վիճակում իրենց մոտ մի քաղաքացու է տեղափոխել:

Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այնուհետև ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ նույն օրը, ժամը 19:30-ի սահմաններում Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհի սկզբնամասում Չարենցավան քաղաքի բնակիչ, 23-ամյա Նարեկ Վանոյանը վիճաբանել է հիվանդանոց տեղափոխված Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 35-ամյա Հայկ Ստեփանյանի և Մասիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Համո Կիրակոսյանի հետ, որի ժամանակ էլ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Հ. Ստեփանյանի որովայնին և Հ. Կիրակոսյանի նստատեղին, ինչի հետևանքով վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ:

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին՝ կեսգիշերն անց, Հ. Կիրակոսյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Մասիսի բժշկական կենտրոն:

Այս թեմայով
am