Facebook-ը արգելափակել է տասնյակ հազարավոր հավելվածների աշխատանքը

Facebook սոցիալական ցանցը հայտարարել է զանգվածային արգելափակման մասին՝ ավելի քան 400 ծրագրավորողների տասնյակ հազարավոր հավելվածներ դադարեցվել են:

Տասնյակ հազարավոր հավելվածների աշխատանքի դադարեցումը կապված է Cambridge Analytica ընկերության միջոցով տվյալների արտահոսքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Ընկերությունը ներքին հետաքննություն է սկսել, որը նախաձեռնվել է բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերությունը՝ ավելի քան 87 միլիոն ցանցի օգտատերերի տվյալների փոխանցման վերաբերյալ հայտարարության հիման վրա:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սոցիալական ցանցը սկսել է ուսումնասիրել այն հավելվածները, որոնք հավաքագրել են օգտատերերի անձնական տվյալները սկսած 2018 թվականի մարտից: Ընկերության մասնագետները արդեն մեկուկես տարի ստուգումներ են իրականացնում ավելի քան 1 միլիոն հավելվածներում, քննությունը դեռ շարունակվում է:

  •  
Այս թեմայով
am