Գագիկ Խաչատրյանի որդիների նկատմամբ նույնպես կա հարուցված քրեական գործ և առաջադրված մեղադրանք

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները, որպես մեղադրյալներ անցնում են իրենց հոր նկատմամբ հարուցված քրեական գործով։ Այս մասին 24News-ին հայտնեցին իրավապահ համակարգի բարձրաստիճան աղբյուրները։

«Խաչատրյանի որդիների նկատմամբ նույնպես կա հարուցված քրեական գործ և առաջադրված մեղադրանք։ Խոսքը վերաբերում է ֆինանսական զեղծարարություններին», – ասել է մեր զրուցակիցը։

Ընդ որում, մեր հասած տեղեկությունների համաձայն, Խաչատրյանի որդիներից մեկը գտնվում է արտերկրում, իսկ մյուսը Հայաստանում։ Նույն աղբյուրները հայտնում են, որ իրավապահներին հայտնի է դարձել Խաչատրյանների ֆինանսական ահռելի կարողությունների մասին գերստույգ տվյալներ, որոնց օրինական ծագումն այդ ընտանիքը դեռ չի կարողացել ապացուցել։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս պահին քննվում է հարյուրավոր միլիոնավոր դոլլարների մասին տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կալանավորվել էր օգոստոսի 30ին։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ:

Այս թեմայով
am