Պուտինը կգա Հայաստան

«Կմասնակցի՞ ի վերջո Պուտինը Երեւանում կայանալիք ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին թե՞ ոչ: ՀՀ-ում ՌԴ դեսպան Սեգեյ Կոպիրկինը վերջերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր. «Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ Հայաստանում տեղի է ունենալու Բարձրագույն խորհրդի նիստ, եւ ՌԴ ղեկավարը պետք է որ այստեղ լինի»:

Իսկ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողոնյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Այս պահին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը գագաթաժողովին հրավիրված բարձրաստիճան մասնակիցներից որեւէ մեկի չժամանելու մտադրության մասին տեղեկատվություն չի ստացել»:

Այսինքն՝ Պուտինը կգա Հայաստան: Մեր մյուս հարցին, թե ՀՀ-ում համառ լուրեր են շրջանառվում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան այցելելու նախապայման է առաջարկել՝ այցելելու անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որքանո՞վ են իրական այդ տեղեկությունները, դեսպանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ընդունված չէ առաջնորդվել չստուգված տեղեկատվությամբ, բամբասանքներով եւ ասեկոսեներով: Այժմ մենք գտնվում ենք նախապատրաստական փուլում»:

Գրում է «Ժողովուրդ» թերթը

Այս թեմայով
am