«Օրենքով գող» լի­նելը կամ նման կոչում շնոր­հելը կդիտվի հանցագործություն և կպատժվի մինչև 10 տարի ազատազրկմամբ

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի կառավա­րությունը խորհրդարան է ներկայացրել «Քրեական օրենսգրքում» փոփոխու­թյուն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Այս նախագիծը պայմանա­կանորեն կարելի է անվանել «օրենքով գողերի մասին» նախագիծ:

Նախագծի 223.1 հոդվածը վերնագրված է՝ «Քրեական աստիճանակար­գության բարձրագույն կար­գավիճակ տալը կամ ստա­նալը, կամ պահպանելը»:

Նշվում է, որ քրեական աս­տիճանակարգության բարձ­րագույն կարգավիճակ տալը կամ ստանալը, կամ պահ­պանելը պատժվում է ազատազրկմամբ յոթից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:       

Օրենքի ընդունման դեպքում «օրենքով գող» լի­նելը կամ նման կոչում շնոր­հելը, փաստորեն, կդիտվի հանցագործություն և կպատժվի մինչև 10 տարի ազատազրկմամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով

Տվյալներ չեն գտնվել...

am