Նաիրա Զոհրաբյանը նախապատրաստվում է Ջերմուկի դիրքերում հերթապահությանը

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ օրը սկսվեց Ջերմուկում դասադուլից, ապա Ամուլսարի պաշտպանները կրկին երթ արեցին։ Պայքարը շարունակվում է։ Երեկ համառորեն լուրեր էին շրջում, թե Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցի ընթացքում ոստիկանությունը կկազմակերպի Ամուլսարի հանք տանող ճանապարհի ապաշրջափակման կոշտ օպերացիան:

Որոշ քաղաքական գործիչներ արդեն իսկ նախապատրաստվում են տեղացիների և բնապահպանների հետ պոստ պահելու աշխատանքներին: Տեղեկացանք, որ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն արդեն քնապարկ ու վրան է գնել՝ Ջերմուկի դիրքերում հերթապահությանը մասնակցելու նպատակով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am