Տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է, ոչ թե չինական շունը…

«Լուսանցք» շաբաթաթերթը գրում է. « Ազգային ամեն մի վերականգնումի հետ հիշեցնում ենք, որ պետք է վերականգնել նաեւ հայկական կենդանաշրջանի գոյությունն ու ազդեցությունը մեր կյանքում: Պիտի առաջնորդվել 2018-ը՝ Այծեղջյուրի տարի լինելու պարբերափուլով, որպեսզի ինչպես վերը նշեցինք՝ Հայկական Կենդանաշրջանի տիեզերապտույտներին համապատասխան մեր ցանկություններն ու մաղթանքները Տիեզերքում իրենց տեղը գտնեն եւ այնտեղից ետ բերեն մեր ցանկությունների իրական ու ազդեցիկ պատասխաններն ու ազդակները, որ այդ ազդակները դրական լիցքերով լինեն:

Ինչպես Կենդանաշրջանի մեկնությունը, այնպես էլ հորոսկոպ կոչվածի կազմումը պիտի ունենան ոչ միայն տրամաբանական, այլեւ՝ բնազդական, բնազգացական ու բնախոսական շաղկապվածություն: Այն պիտի զերծ մնա հատկապես կրոնազեղումներից եւ օտար հոգեբանական ազդեցություններից:

…  ի տարբերություն չինականի՝ Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ կենդանակերպի, հայերն առաջնորդվել են բնական ու ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 Աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ: Մեր նախնիք եւս արձանագրել են, որ տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ: Հայկական ավանդույթի համաձայն՝ տարվա տանուտերին գտնելու համար ներկա թվականից հանում են 4 եւ բաժանում 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում: Եթե մնացորդը 1 է, ուրեմն տանուտերը Խոյն է, իսկ եթե 7 է, ապա Կշեռքն էԵթե մնացորդ չկա, ապա Ձկներն է: Ավանդական Կենդանաշրջանի հերթականությունը նշեցինք՝ վերեւում 12 Աստղատներով: 2018թ. Հայկական Կենդանաշրջանով տարվա տանուտերը Այծեղջյուրն է, այլ ոչ թե Շունը (2018-4=2014 / 2014:12=167 եւ մնացորդ՝ 10: «Լուսանցք»-ը ամեն տարի հիշեցնում է, որ տարբերություններ կան նաեւ բնության տարրերի պատկերացումներում»:

Մանրամասները՝ «Լուսանցք» շաբաթաթերթի այսօրվա թողարկումում՝ թիվ 45 (478), դեկտեմբերի 15 -21 ,  2017թ.:

Գնեք կրպակներից ամեն ուրբաթ կամ մի քանի օր հետո PDF ձեւաչափով կարդացեք pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում,  pressa.ru-ում եւ hayary.org-ում:

Այս թեմայով
am