Մոուրինյուն սպասում է Ռեալի հրավերին. աղբյուր

Ժոզե Մոուրինյուն սենսացիոն վերադարձի է պատրաստվում։ Պորտուգալացի մասնագետը լուռ սպասում է «Ռեալի» հրավերին։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Sun-ը։


Աղբյուրը պնդում է, որ Զինեդին Զիդանի ձախողվող վերակառուցումը կարող է ստիպել «արքայական» ակումբի ղեկավարությանը կտրուկ քայլերի դիմել ու հեռացնել ֆրանսիացի մասնագետին։ Նոր մրցաշրջանում «Ռեալը» չի տպավորում։ Լա լիգայի 4 տուրերում «սերուցքայինները» երկու հաղթանակ են տարել ու երկու ոչ-ոքի խաղացել։ ՉԼ-ի մեկնարկային տուրում «Ռեալը» 0-3 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին։

Ժոզե Մոուրինյուն մարզչական աշխատանք չունի նախորդ տարվա դեկտեմբերից, երբ հեռացավ ՄՅՈւ-ի գլխավոր մարզչի պաշտոնից։ 2010-2013 թվականների ընթացքում Մոուրինյուն արդեն գլխավորել է «Ռեալը»։


Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը «արքայական» ակումբ էր վերադարձել այս տարվա մարտին։


Աղբյուր  ArmSport.am

Այս թեմայով
am