Սա հերթական ապացույցներից է, որ իմ անվան հետ խաղալու փորձը կրել է կազմակերպված բնույթ․ Դ․ Սանասարյան

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անի համայանքի սիրելի քաղաքացիներ (մարալիկցիներ+)

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ՊՎԾ ուսումնասիրության տեղեկանքի հիման վրա և Քննչական կոմիտեի կողմից իրականացված աշխատանքի արդյունքում մեղադրանք է առաջադրվել Անի համայնքի ղեկավարի և երկու աշխատակիցների նկատմամբ։

Հիշում եմ, թե ինչպես էին տարածում, թե իբր ես համագործակցել եմ համայնքի ղեկավարի հետ ու թաքցրել եմ առերևույթ հանցակազմ պարունակող խնդիրները։ Սա հերթական ապացույցներից է, որ իմ անվան հետ խաղալու փորձը կրել է կազմակերպված բնույթ։

Կոռուպցիան արմատախիլ է լինելու և վերջ, այլընտրանք չկա, հնին վերադարձ չկա»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար  մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին:

Այս թեմայով
am