Առերեսվել այն հայտարարությանը, որ արեց Վանեցյանը, կարծում եմ՝ մի քիչ անսպասելի էր վարչապետի համար. խոսնակ

Պարոն Վանեցյանը հաստատեց, որ ինքը մենակ չի գրել այդ հայտարարությունը, իրեն օգնել են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի տարածած հայտարարությանը եւ դրա վերաբերյալ իր կոշտ պատասխանին:

Հարցին, թե ո՞ւմ նկատի ուներ ինքը, երբ նշում էր. «Հույս ունենք այդ հայտարարության հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն», Վլ. Կարապետյանը պատասխանեց. «Ինքը հաջորդը օրը տվեց պարզաբանումներ, ես ուզում եմ պարզապես այդ օրվա կոնտեքստը վերհիշել, երբ վարչապետը շատ խնայողաբար բառերին մոտենալով խոսում էր այն իրավիճակի մասին, որ ստեղծվել էր իր եւ իր ենթակայի միջեւ:


Վարչապետն ակնարկում էր, որ կա փոխադարձ համաձայնություն եւ դրանից հետո առերեսվել այն հայտարարությանը, որ արեց Վանեցյանը, կարծում եմ՝ մի քիչ անսպասելի էր թե իր համար, թե իր թիմի ներկայացուցիչների համար, դրա համար էլ առաջացան այդպիսի հարցադրումներ»:

Ի պատասխան հրաժարական տված Արթուր Վանեցյանի հայտարարության, Վլադիմիր Կարապետյանը նրան հորդորում էր չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում:

«Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»,- ասել էր նա։

Այս թեմայով
am