Այս մարդիկ սովորական ցույց անողներ չեն. Ապրիլյան քառօրյայի մասնակիցը՝ զոհված զինծառայողների մայրերի մասին

«Այսքան մարդ այստեղ կառավարության դուռը փակ, ոստիկանները շարված, ինչի՞ համար, ումի՞ց են պաշտպանում զոհվածների մայրերց: Ես որ դիրքերում եմ եղել տիկին Մարգարիտան է եկել բոլորին տեսել, բայց այսօր պիտի գա կառավարության դիմաց նստի՞: Եթե նա հաասել է այստեղ պիտի բարեհաճեին իջնեին ներքև: Այս մարդիկ սովորական ցույց անողներ չեն, հասկացեք»,- այսօր կառավության մոտ, զոհված զինծառայողների մայրերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Ապրիլյան քառօրյայի մասնակիցներից մեկը՝ մատնանշելով զոհված զինծառայողի մայր, «Զինվոր» հասարարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին։

Տեղեկացնենք, որ վերջինս տեսնելով, որ կառավարությունից ոչ ոք չի իջնում իրենց լսելու, ոստիկաններն էլ թույլ չեն տալիս որ մայրերը բարձրանան վարչապետի մոտ նստել էր կառավարության շենքի դռան առաջ՝ փակելով մուտքը։

Ավելի վաղհայտնել էինք, որ զինծառայողների մայրերը պահանջում են, որպեսզի իրենց ընտանիքներին ևս տրվի 30 մլն միանվագ նպաստ՝ ինչպես «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդներին։

Այս թեմայով
am