Գեղարքունիքի մարզի համայնքներում նոր բարեգործական ծրագրերը «Գ.Ծառուկյան» հիմնադրամի կողմից

Հանրապետության մարզերը մշտապես «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ուշադրության ներքո են: Հերթական այցով Գեղարքունիքի մարզում են եղել ԲՀԿ Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը, համանախագահ Լուիզա Սարգսյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը: Հիմնադրամը մարզի զինծառայողների ծնողներին տրամադրել է անհրաժեշտ պարագաներով հագեցած ծանրոցներ, որոնք նրանք առաջիկայում կփոխանցեն իրենց որդիներին: Վարդենիսում հիմնադրամի աջակցությամբ այգի է բարեկարգվել, Ակունքի մանկապարտեզում էլ՝ խաղահրապարակ: Մանկապարտեզը նաև ապահովվել է խոհանոցային սպասքով և տեխնիկայով:

Այս թեմայով
am