ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքը ցավոք ճիշտ չի ընկալվել

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում բանակում զոհված զինվորների մայրերը: Ակցիայի ընթացքում մայրերը իրենց խնդրով ցանկացան խոսել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանի հետ: ՊԵԿ նախագահը նկատեց, որ ինքը այս խնդիրների հասցեատերը չէ, և իրենց հարցերի պատասխանը իր կողմից կլինի մայրերին գրկելը: Անանյանի այս խոսքերին ակցիայի որոշ մասնակիցների կողմից փորձվեց այլ երանգ տալ:  Եղան մասնակիցներ, որոնք նաև պահանջեցին, որ Դավիթ Անանայանը պետք է ներողություն խնդրի:

ՊԵԿ լրատվության պատասխանատուն մեր ճշտող հարցին, թե ի՞նչ էր ցանկանում իր խոսքով ասել Դավիթ Անանայանը ասաց.«Դավիթ Անանյանն ընդամենը նպատակ է ունեցել բարոյական աջակցություն ցույց տալ հարգարժան տիկնոջը: Ցավում ենք, որ ՊԵԿ նախագահի խոսքը թյուրըմբռնման և էմոցիոնալ արձագանքի է ենթարկվել»:

politik.am

Այս թեմայով
am