Կրակոցներ՝ Վանաձորում

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Շորի շուկա»-ի մուտքի մոտ մի քաղաքացի կրակոցներ է արձակել Գևորգ Սահակյանի ուղղությամբ: Վերջինս հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են կրակոցի և արնանման հետքեր: Դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ստեղծվել են օպերատիվ և քննչական խմբեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գրոծողություններ՝ կրակողի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Այս թեմայով
am